Մատչելիության հղումներ

Կոստանյանը վստահեցնում է, որ «հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում»


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Ռուս զինծառայող, Գյումրիում վեց մարդու սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով Գյումրու ռուսական ռազմաբազայում հավաքված քաղաքացիներն այսօր սպասում էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո Կոստանյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ վաղը առավոտյան ժամը 10-ին կլինի Գյումրիում․ - «Վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք թե՛ հետևել ամբողջ ընթացակարգին և թե՛ մենք կտեսնենք ամբողջ պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը որևէ բան որևէ մեկին չի զիջում»:

​Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով այսօր բազմամարդ բողոքի ցույցեր են ընթանում Գյումրիում և Երևանում:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG