Այսօր երեկոյան Ավետիսյանների ընտանիքի աճյունները տեղափոխվել են Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ վաղը կկայանա նրանց հոգեհանգստյան արարողությունը: Քիչ առաջ եկեղեցի էր ժամանաել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Մյասնիկյան փողոցի 188 տան մոտ առավոտից գյումրեցիներ էին գալիս՝ ծաղիկներ ու մոմեր դնելու Ավետիսյանների հիշատակին:
Տունը դեռ կնքված է և գտնվում է ոստիկանների հսկողության տակ: