Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը վրդովված է և անաչառ ու թափանցիկ քննություն է ակնկալում


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր վրդովմունքը հայտնելով Գյումրիում երեկ կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները:

Ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն և խիստ պատասխանատվության ենթարկել ոճրագործությանն առնչվող բոլոր անձանց: «Ժառանգություն»-ն ակնկալում է այս դեպքի հետ կապված առավելագույն թափանցիկություն եւ հանրային հաշվետվողականություն:

Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու 102-րդ ռուսական ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:

«Ժառանգությունը» ծանր կորստի առթիվ խորապես ցավակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր զորակցությունն ու փայփայելով ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի շուտափույթ ապաքինման հույսը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG