Մատչելիության հղումներ

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի և որդու նկատմամբ


Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի և նրա որդու՝ գործարար Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ: Ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նույն ցուցակում են նաև նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրյովան, ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովը և «Ուկրտելեկոմի» ղեկավար Գեորգի Դզեկոնը:

Հհիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարի 22-ին Վիկտոր Յանուկովիչը լքել էր Ուկրաինան հակակառավարական ցույցերի ֆոնին: Նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցվել: Նա մեղադրվում է նաև Եվրամայդանի մասնակիցների մահվան մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG