Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է դիվերսիայի մասին տեղեկատվությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Պաշտոնական Բաքուն հերքել է հայ - ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում երեկ տեղի ունեցած դիվերսիայի մասին տեղեկատվությունը:

Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարյախլին ասել է, թե դիվերսիայի մասին տեղեկությունը հայկական կողմի սադրանքն է, Ադրբեջանի զինված ուժերը կորուստներ չունեն և հսկում են սահմանային իրավիճակը։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հիշեցնենք, երեկ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հայկական կողմը չեզոքացրել է ադրբեջանցիների դիվերսիայի փորձը, և հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Հովհաննիսյանը փոխանցել էր նաև, որ փոխհրաձգության ընթացքում տարածքում գտնվող 80-ամյա հայ հովիվ է զոհվել:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG