Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստներ՝ երգչուհի Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի, և կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական ուղերձներում բարձր է գնահատել արվեստագետների ավանդը հայ երգի տարածման ու հայ կինոյի ճանաչման, Հայաստանի մշակութային կյանքի հարստացման ու աշխուժացման գործում: