Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյան. «Հիմա ես հարուստ մարդ եմ, և ուզում եմ իմ պարտքը վերադարձնել»


Բրիտանական հեղինակավոր Financial Times-ը զրուցել է հայազգի գործարար, «Տրոյկա Դիալոգի» նախկին սեփականատեր Ռուբեն Վարդնայանի հետ` նկատելով, որ 46-ամյա միլիոնատերը Ռուսաստանում առաջիններից մեկն է եղել ոչ միայն որպես ներդրումային բանկիր, այլև բարեգործ:

«Նրա 4 երեխաները հորից ժառանգելու են միայն անշարժ գույքը, հարստության մնացյալ մասը Վարդանյանն ու կինը մտադիր են տրամադրել բարեգործական ծրագրերի իրականացմանը: Դրանց մեծ մասը նվիրված է Հայաստանին, թեև Վարդանյանը թերթի հետ զրույցում նշել է՝ ո՛չ Հայաստանի քաղաքացիություն ունի, ո՛չ էլ քաղաքական նկրտումներ:

Տաթևի վանքի նորոգումից, ճոպանուղուց ու Դիլիջանի դպրոցից հետո նա ծրագրում է նաև եղեռնի 100-ամյակի նախաշեմին հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր օգնել են կյանքեր փրկել 1915-ին: Փրկվածների թվում է եղել նաև Վարդանյանի պապը:

«Ես հաջողությունների եմ հասել և այսօր հնարավորություն ունեմ ձեզ հետ զրուցել իմ հարստության մասին, քանի որ 100 տարի առաջ 4 միսիոներներ ժամանեցին մի խելագար տեղ, որտեղ պատերազմ էր ընթանում և 150 երեխայի կյանք փրկեցին: Հիմա ես հարուստ մարդ եմ, և ուզում եմ իմ պարտքը վերադարձնել», - Financial Times-ին ասել է հայազգի գործարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG