Մատչելիության հղումներ

Բաքու. Հայաստանի ԶՈւ-ի առկայությունը ադրբեջանական սահմանին կարող է ունենալ բացասական հետևանքներ


Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը APA լրատվական գործակալության հետ զրույցում։

Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության, Հաջիևն ասել է, որ ողջ պատասխանատվությունը Հայաստանի ուսերին է որպես «բռնազավթող և ագրեսոր երկիր»։

Հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել էր հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացված դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։ Արտգործնախարարության հաղորդագրությունում մասնավորապես նշված էր, որ այս հերթական սադրանքով «Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում»։

Հիմքեթ Հաջիևն ասել է, որ Հայաստանը կոպտորեն խախտելով միջազգային բոլոր նորմերն՝ այդ թվում ՄԱԿ-ի կանոններն՝ «ագրեսիվ գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ և օկուպացրել Ադրբեջանի տարածքները»։

«Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակակն օկուպացումը և այդ տարածքներից զինված ուժերի դուրս չբերումը կարող է ունենալ միայն բացասական հետևանքներ. Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG