Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, Օդեսա քաղաքի ռուսամետ անջատականների դեմ պայքարի օժանդակության կենտրոնում հունվարի 4-ին խոշոր պայթյուն է տեղի ունեցել:
Ուկրաինայի իշխանություններին աջակցող Ավտոմայդան Օդեսա կազմակերպության ֆեյսբուքյան խմբում ասվում է, որ պայթյունից տուժածներ չկան:
Օդեսայի քաղաքային իշխանությունները նշել են, որ պայթյունից վնասվել են շենքի բոլոր ապակիները, ինչպես նաև մոտակայքում կանգնած ավտոմեքենաները:
Այս պայթյունից մեկ օր առաջ էլ պայթյուն էր տեղի ունեցել Օդեսա-Պերեսիպ երկաթուղային կայարանում: Այդ պայթյունը ուկրաինացի քննիչները որակել են «ահաբեկչական գործողություն»: