Մատչելիության հղումներ

Ակտիվացել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Կլյուչևսկին


Կամչատկայում ակտիվացել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Կլյուչևսկին: Լավայի շիթերը հրաբխի խառնարանից մինչև մեկ կիլոմետր վեր են բարձրանում, ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի կենտրոնից:

Հրաբխի ակտիվությունը կարող է վտանգ ներկայացնել օդային հաղորդակցության համար:

Կլյուչևսկին (բարձրությունը՝ 4750 մ ծովի մակերևույթից) մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից է, որտեղ 5-6 տարին մեկ լավայի ժայթքումներ են տեղի ունենում:

Հրաբխի վերջին ժայթքումը արձանագրվել է 2013-ի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG