Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։
Երկու զինծառայողները զոհվել են անցած գիշեր հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելու ժամանակ։