Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է իր սադրանքի մասին հաղորդումը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների մասին, որոնք կասեցնելիս Պաշտպանության բանակի երկու զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն «հայկական զինված խմբավորումների ներսում»։

Միաժամանակ, ըստ APA լրատվական գործակալության, նախարարությունը հայտարարել է, թե «Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը լրջորեն պատրաստվում է օկուպացված հողերի ազատագրմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG