«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան անցած գիշեր օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա քաղաքին ու դրա արվարձաններին:
Ռաքքայի մերձակայքում գտնվող իրավապաշտպանների հաշվարկով, եղել է առնվազն 13 հարված: Նրանց խոսքով, դա վերջին օրերի ամենաինտենսիվ հարձակումն էր օդից:
Ռաքքան համարվում է Սիրիայում ԻՊ-ի հիմնական հենակետը: