Ուկրաինայի Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` պահանջելով հեռարձակման արտոնագրից զրկել երկրի խոշորագույն «Ինտեր» հեռուստաընկերությանը:
Պատճառը «Ինտեր»-ի ամանորյա տոնական թողարկումն է, որի ընթացքում հեռարձակվել են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ողջունած մի շարք ռուս երգիչների՝ այդ թվում Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի կատարումները:
«Հեռարձակելով Ղրիմի և Դոնբասի օկուպացիան ողջունած երգիչների կատարումները` «Ինտերը» գործել է ուկրաինական պետության դեմ», - նշել է Տուրչինովը: