Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախարարը հանդիպել է հոսպիտալում բուժվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը Ամանորի կապակցությամբ հիվանդներին նվերներ է հանձնել: