Մատչելիության հղումներ

Ջավայի ծովում դիակներ և օդանավի բեկորներ են հայտնաբերվել


Ինդոնեզիա - Ջավայի ծովում հայտնաբերված բեկորներից, 30-ը դեկտեմբերի, 2014թ․
Ինդոնեզիա - Ջավայի ծովում հայտնաբերված բեկորներից, 30-ը դեկտեմբերի, 2014թ․

Ինդոնեզիայի իշխանությունները քիչ առաջ հայտարարել են, որ որոնողական աշխատանքներ իրականացնող թիմերը մարդկանց դիակներ և մալայզիական AirAsia ավիաընկերության անհետացած օդանավի բեկորներ են գտել Ջավայի ծովում՝ Բոռնեո կղզու ինդոնեզական մասի մոտակայքում:

BBC-ի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ծառայության ղեկավար Բամբանգ Սուլիստիոն հայտարարել է, թե 95 տոկոսով վստահ է, որ հաջողվել է գտնել AirAsia-ի օդանավի բեկորները: Նրա փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի «Հերկուլես» օդանավից նշմարվել է ինքնաթիռի ուրվագծերը հիշեցնող ստվեր ջրի տակ:

Անհետացած օդանավի ուղևորների հարազատները, այդուհանդերձ, հույս են հայտնել, որ հայտնաբերված առարկաները A320-200-ի բեկորները չեն:

AirAsia ավիաընկերության A320-200 օդանավը` 162 ուղևորներով, երկու օր առաջ Ինդոնեզիայից չվերթ էր կատարում դեպի Սինգապուր և Ջակարտայից օդ բարձրանալուց մեկ ժամ անց ռադարներից անհետացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG