Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել «Ազատության» Բաքվի բյուրոյի նկատմամբ հետապնդումները


Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում իրականացված ոստիկանական խուզարկությունը և կոչ է արել դադարեցնել ազատ մամուլի նկատմամբ շարունակական հարձակակումները։

Հիշեցնենք, դեկտեմբերի 26-ից հետո, երբ իրավապահները ներս խուժեցին և խուզարկեցին ռադիոկայանի գրասենյակը, առգրավեցին համակարգիչներն ու փաստաթղթերը, կապարակնքեցին գրասենյակի դուռը, իրավապահները գրեթե բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև քաղաքացիական պայմանագրերով աշխատող լրագրողներին հեռախոսով կանչել են հարցաքննության: Կիրակի օրը 12 աշխատակիցներ ուժով բերման են ենթարկվել՝ հարցաքննության համար: Մոտ 12-ժամյա հարցաքննություններից հետո նրանց բոլորին ազատ են արձակել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու: Փաստաբաններին արգելվել է մասնակցել նրանց հարցաքննությանը:

Այսօր ևս 8 ներկայիս և նախկին աշխատակիցների հարցաքննության են կանչել:

«Խուզարկությունը, դրանից հետո գրասենյակի փակումը ևս մեկ ծանր հարված էր Ադրբեջանում ազատ մամուլի և ազատ արտահայտման դեմ»,- ասել է Միյատովիչը.- «2014-ը դրամատիկ հետընթացի տարի էր Ադրբեջանում մամուլի ազատության առումով։ Մամուլի տասից ավելի ներկայացուցիչներ ներկայումս ազատազրկված են։ Իշխանությունները պետք է թույլ տան «Ազատություն» ռադիոկայանին շարունակել աշխատանքը և պաշտպանել երկրում քննադատական ձայների գոյությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG