Մատչելիության հղումներ

Հրապարակվեց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով


Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը:

Հայրապետական Սրբատառ կոնդակում, մասնավորապես, ասվում է, որ 2015 թ. ապրիլի 23-ին Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակութեան պսակն ընդունած իր զավակներին` Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը»:

Սրբազան կոնդակում նաև կոչ է արվում՝ «Մեր նահատակների հիշատակի ոգեկոչումը դարձնենք ուժ և զորություն հոգևոր, ազգային, հայրենական մեր կյանքին և Աստծո ու մարդկանց առաջ արդար ընթացքով լուսավորենք մեր ճանապարհը դեպի մեր իրավունքների, մեր նվիրական իղձերի իրականացման հանգրվան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG