Քիչ առաջ Բաքվում ծավալված իրադարձությունների առթիվ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:
«Սա Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների աղաղակող խախտում է», - նշել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեիչը հավելելով․ - «Հրահանգն իջեցվել է ամենավերևից`որպես վրեժխնդրության դրսևորում և մեզ լռեցնելու բռնի փորձ: Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի գործող վարչակազմը փորձում է լռեցնել մեզ: Բայց միևնույն է՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, որպեսզի ապահովենք շարքային ադրբեջանցիների ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկություններ հաղորդենք այն լսարանին, որը դրա կարքին ունի»: