ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից ստացված հրավերի համաձայն` այսօր Մոսկվայում կայանալիք «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը բազմաբևեռ աշխարհի պայմաններում և ժամանակակից փուլում հավանական դաշնակիցները» խորագրով ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին կմասնակցի Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: