Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահականը ջեռուցում են փայտով


Ուկրաինան կառավարական ամենաբարձր մակարդակով է անցել խնայողությունների ռեժիմի:

Ուկրաինական հեղափոխությունից հետո իշխանության եկած Պետրո Պորոշենկոյի աշխատակազմը որոշել է նախագահի նստավայրը տաքացնելու հարցում խնայողություն անել` գազի փոխարեն այն ջեռուցելով փայտով, ինչը 6 անգամ պակաս գումար կարժենա:

Նախագահականի տարածքում արդեն դարսել են ձմեռվա փայտանյութի պաշարը: Նախագահականի աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը փոխանցել են, որ նախկինում այդ կառույցի ջեռուցման համար օրական ծախսում էին 1000 խ/մ գազ, իսկ հիմա՝ 6 խ/մ փայտ:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Կառավարությունը բոլոր ընկերություններին թույլ է տալիս մուտք գործել էներգետիկ շուկա և էլեկտրաէներգիա ներմուծել։

«Ովքեր կարող են էլեկտրաէներգիա ներմուծել իր գնով, որը բարձր չէ, քան ուկրաինական էլեկտրաէներգիայի գինն է՝ խնդրեմ»,- ասել էր Յացենյուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG