Մատչելիության հղումներ

Երևանյան 10 ավտոբուսներում հաշմանդամների համար վերելակներ կտեղադրվեն


Երևանի քաղաքապետարանի՝ հաշմանդամներին ուղղված սոցիալական նախաձեռնությունների շրջանակում մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, ևս 10-ը` հաջորդ տարի:

Այս մասին, քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ, հայտարարվել է քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թվականի ամփոփիչ նիստում:

Հաշմանդամներին ուղղված սոցիալական նախաձեռնություններից նշվել է նաև Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը, դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG