Մատչելիության հղումներ

Փորձագետներ. Ղրիմը և քաղաքական այլ հարցեր ռուսաստանցիների համար երկրորդական են դառնում


Ռուսաստան - Ռուբլու աննախադեպ արժեզրկման պատճառով մոսկվացիները հեղեղել են խանութները՝ ցանկանալով գնումների միջոցով փրկել իրենց գումարները, 16-ը դեկտեմբերի, 2014թ․
Ռուսաստան - Ռուբլու աննախադեպ արժեզրկման պատճառով մոսկվացիները հեղեղել են խանութները՝ ցանկանալով գնումների միջոցով փրկել իրենց գումարները, 16-ը դեկտեմբերի, 2014թ․

Քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամից կկարողանա դուրս գալ միայն մի քանի տարի հետո։

Ռուբլու արժեզրկումը կարող է փոխել ռուսաստանցիների տրամադրությունները՝ ոգևորությունը, որն առաջացել էր Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո, նշում են Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ղեկավարած Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի փորձագետները «Ռուսաստանցիների տրամադրությունները» զեկույցում։

Կոմիտեի անդամ Միխայիլ Դմիտրիևի փոխանցմամբ՝ ռուսաստանցիներին այսօր նախևառաջ մտահոգում է ռուբլու արժեզրկումը, գործազրկության վտանգը, գնաճը, իսկ Ղրիմը և քաղաքական այլ հարցեր դառնում են երկրորդական։

Կոմիտեի փորձագետների կարծիքով՝ թեև կրճատումները, գնաճը ավելի նկատելի կդառնան 2015 թվականին, սակայն այսօր արդեն ռուսական ընկերությունները զանգվածային կրճատումներ են անում։

«Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ՝ «Գազպրոմ»-ը արդեն հայտարարել է, որ 2015 թվականին կրճատումները կկազմեն 15-25 տոկոս։

Աշխատանքի հարցերով զբաղվող ռուսաստանցի փորձագետներից շատերը համոզված են, որ լրագրողների, PR-ի մասնագետների, խորհրդականների զգալի մասը կմնան առանց աշխատանքի։ Իսկ բոլոր այն ընկերությունները, որ զբաղվում են շքեղ ապրանքների վաճառքով և բացառիկ ծառայություններ մատուցելով, ստիպված են լինելու կա'մ կրճատել իրենց աշխատողներին, կա'մ պարզապես փակվել։ Օրինակ՝ կրճատումների մասին օրերս հայտարարել է Life News հեռուստաընկերությունը, իսկ Forbes-ի տվյալներով` ռուսաստանցի միլիարդատերերից գրեթե բոլորն արդեն կորցրել են իրենց հարստության մի զգալի մասը այս պատժամիջոցների և ռուբլու անկման արդյունքում, օրինակ՝ «Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կորցրել է շուրջ 9 միլիարդ դոլար և այսօր նույնիսկ արդեն միլիարդատեր չէ։

Քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամից կկարողանա դուրս գալ միայն մի քանի տարի հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG