Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ահաբեկչություն է որակել կեսգիշերին Խարկովի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունը։
«Պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ ուղղված Խարկովում իրավիճակի անկայունացմանը և վախի ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը», - սոցցանցում գրել է ուկրաինացի պաշտոնյան։
Պայթյունը որոտացել է զինուժին աջակցություն ցուցաբերող գործարարներից մեկի կահույքի խանութի մոտ տեղական ժամանակով ժամը 00:08-ին։ Տուժածներ չկան։