Մատչելիության հղումներ

2014-ը բեկումնային էր արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման առումով․ նախարար


2014-ը բեկումնային էր արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման առումով․ նախարար
please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփել է տարին՝ անդրադառնալով նաև հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված օրինագծերին:

2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով, որոնք ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ հրատապ փոփոխություններով, այսօր տարեվերջյան իր մամուլի ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Բավականին բեկումնային տարի էր սոցիալական համակարգերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով և նաև շատ բարդ տարի էր բարեփոխումների իրականացման առումով, քանի որ 2014 թվականին տարբեր ոլորտներում սոցիալական պաշտպանության բնագավառի մեկնարկեցին նոր համակարգերի գործուներության հետ կապված աշխատանքները», - ասաց նախարարը:

Կառավարության կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության քաղաքականությունը, որի արդյունքում սկիզբ դրվեց մի շարք համակարգային փոփոխությունների՝ հանրության շրջանում հակազդեցություն առաջացրեց: Դժգոհությունները ուղղված էին հատկապես կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը: Այս կապակցությամբ նախարարն ասաց․ - «Կարծում եմ, որ մեզ հաջողվեց այդ կարևորագույն նախաձեռնությունը հասկանալի դարձնել հանրության համար և այնուամենայնիվ գալ այն հանգրվանին, որ բարեփոխումները մեկնարկեցին»:

Հանրության շրջանում լուրջ դժգոհություն էր առաջացրել նաև«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը, որը պարունակում էր խնդրահարույց կետեր: Այս հարցի հետ կապվածԱրտեմ Ասատրյանը նշեց, որ տեղի է ունեցել պետական միջոցների բաշխման հասցեականության բարձրացում:

«Մենք ընդլայնելով մայրության նպաստի շահառուների շրջանակը ՝ տարեկան, եթե 43 հազար ծնունդ ունենք, ապա 43 հազար մայրերի, իհարկե գիտեք, որ 2016 թվականից է նախատեսվում ուժի մեջ մտցնել չաշխատող մայրերին վերաբերող դրույթը, ապահովելու ենք ֆինանսական աջակցությամբ», - ասաց Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերին, մասնավորապես՝ հաշմանդամության կարգ տալու կամ «Փարոս» համակարգում ընդգրկելու համար քաղաքացիներից գումարներ կորզելու պրակտիկային, Ասատրյանն ասաց․ - «Էդ գումարների հետ կապված, եթե ես որևէ էդպիսի օրինակի տեղյակ լինեի, դրան համապատասխան ընթացք կտայի և կարծեմ դրա ճիշտ ձևաչափը իրավապահ մարմինների միջոցով այդ խնդրին անդրադառնալն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG