Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Սերբիան չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է այդ երկրի խորհրդարանի`Սկուպշինայի ղեկավար Մայա Գոյկովիչը:
«Ճիշտ է, Սերբիան ցանկանում է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ, դա մեր երկրի ռազմավարական ընտրությունն է, բայցևայնպես՝ եղբայրական Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ցանկություն մենք չունենք», - նշել է սերբական խորհրդարանի ղեկավարը:
«Մեր ոչ վաղ անցյալի պատմությունն անգամ վկայում է, որ պատժամիջոցները որևէ մեկին օգուտ չեն տվել», - նշել է Գոյկովիչը: