Մատչելիության հղումներ

Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում


Ռաուֆ Միրկադիրովը մասնակցում է հոր հուղարկավորությանը, Բաքու, 24-ը մայիսի, 2014թ.։
Ռաուֆ Միրկադիրովը մասնակցում է հոր հուղարկավորությանը, Բաքու, 24-ը մայիսի, 2014թ.։

Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում։ Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:

Այս հարցով լսումները Բեռնի քաղաքային դատարանում կայացել էին երեք օր առաջ` դեկտեմբերի 17-ին: Դրանց ընթացքում դատարանի առջև հանդես էին եկել Միրկադիրովի կինը` Ադելյա Բաբախանովան և նրա ավագ դուստրը` Սուադ Միրկադիրովան:

Այսօր արդեն շվեյցարական իշխանությունները տեղեկացրել են ադրբեջանցի լրագրողի հարազատներին, որ քաղաքական ապաստանի մասին նրանց դիմումը բավարարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG