Բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունների մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևը այսօր առաջին անգամ կանգնել է դատարանի առջև՝ նախնական լսումների համար:
Դատական հիմնական պրոցեսը կսկսվի 2015-ի հունվարին:
2013 թվականին բոստոնյան զույգ պայթյունների հետևանքով զոհվեց մարաթոնին մասնակցող երեք մարդ, 260-ից ավելի մարդ վիրավորվել էր:
ԱՄՆ-ի դատախազության տվյալներով՝ Ցարնաևը պայթյուններն իրականացրել էր իր ավագ եղբոր՝ Թամերլանի հետ, ով մահացել էր ոստիկանության հետ հրաձգության ժամանակ:
Ջոխար Ցանրանևի մեղադրանքը բաղկացած է 30 կետերից: Եթե նա մեղավոր ճանաչվի, նա հավանաբար մահապատժի կդատապարտվի: Ցարնաևը չի ընդունում իր մեղքը: