Մատչելիության հղումներ

Գյումրիում առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում


Գյումրիում դոլարն էժանանում է, ապրանքների գները մնում են անփոփոխ
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00

Գյումրիի տարադրամի փոխանակման կետերում այսօր 1 դոլարը գնվում էր 450, վաճառվում 490 դրամով:

Փոխանակման կետերից մեկում ասացին, թե հիմա էլ դրամի դեֆիցիտ է, քանի որ մարդիկ սկսել են դոլար մանրել: Համենայնդեպս, երեկվա համեմատ դոլարի արժեզրկումն առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա այսօր գրեթե չէր ազդել:

Ի դեպ նշենք, որ անցած 2 օրերին Գյումրիում ալյուրի ու շաքարավազի մեծածախ վաճառք չի իրականացվել: Այսօր դրանց վաճառքը վերսկսվել է: Ամենից շատ մարդիկ մտահոգված են հացի ու կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների գնի բարձրացմամբ: Ասում են, որ եթե գնաճը շարունակվի, ապա այն կհանգեցնի սովի և արտագաղթի:

«Ամեն ինչ թանկացել է: Էս գների բարձրացումը արտագաղթի կբերի», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը:

«Ալյուր, ոսպ, բրինձ», - իր գնումները թվարկեց մեկ ուրիշ գյումրեցի:

Շատերն այնքան էին զայրացած գնաճից, որ խոսել անգամ չէին ցանկանում: Ոմանց կարծիքով գնաճը սպեկուլյատիվ բնույթ է կրում՝ մի քանի օլիգարխ հարստանում են առանց այն էլ չունևոր ժողովրդի հաշվին:

Գյումրեցիներից շատերը օրվա հացի խնդրի առաջ են կանգնած: Ամանոր նշելու մասին չեն էլ խոսում:

«Նարինջ էր, մանդարին, չգնեցինք, թանկ էր: Լավաշն էլ է թանկ՝ 120-150 դրամ է», - ասաց քաղաքացիներից մեկը:

Առևտրի ծավալների կրճատումից դժգոհում են նաև առևտրականները: Խանութներում ասում են, որ մարդիկ հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում, այն էլ սահմանափակ քանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG