Մատչելիության հղումներ

Պուտին․ Արևմուտքը կառուցում է «վիրտուալ բեռլինյան պատ»


Պուտին․ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը մոտ երկու տարի կտևի
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00

Ավանդական տարեվերջյան ասուլիսում Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե անգամ վատթար սցերանի դեպքում երկու տարուց կսկսվի երկրի տնտեսական վերելքը:

Արդեն ավանդական դարձած տարեվերջյան ասուլիսում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով արտասահմանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների մասին, ասաց, թե Ռուսաստանն ունի երկու ռազմակայան՝ Տաջիկստանում և Ղրղըզստանում, ու չհիշատարկեց Գյումրիի 102-րդ ռազմակայանը:

Իսկ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Պուտինն ասաց, թե այսօր առանց Թուրքիայի հնարավոր չէ կարգավորել տարածաշրջանային խնդիրները:

Այսքանը Հայաստանին այս կամ այն կերպ առնվող հարցերի մասին:

Ասուլիսը Ռուսաստանի նախագահը սկսեց տնտեսական ճգնաժամի մասին հայտարարություններից․ հույս հայտնեց որ երկրի տնտեսության վերականգնումը կտևի մոտ երկու տարի․ անգամ վատթար սցերանի դեպքում երկու տարուց կսկսվի վերելքը: Ռուբլու անկումը, ըստ Պուտինի, երկար չի տևի:

Շատերն այսօր սպասում էին, որ Ռուսաստանի նախագահը կոշտ քննադատություն կհնչեցնի Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած կառավարության հասցեին: Նրա կարծիքով, սակայն, Կենտրոնական բանկն ու Կառավարությունը «ադեկվատ են գործում»:

Ողջ ասուլիսի ընթացքում Պուտինը փորձում էր լավատես լինել: Ասաց, թե Ռուսաստանի տնտեսությունն անխուսափելիորեն կհարմարվի նավթի ցածր գներին:

Անդրադառնալով միջազգային խնդիրներին՝ նա ասաց, թե Արևմուտքը կառուցում է նոր՝ «վիրտուալ» բեռլինյան պատ․ - «Հիմնական խնդիրն այն է, որ մեր գործընկերները կանգ չեն առել՝ չնայած մեր բոլոր փորձերին»:

Ուկրաինացի լրագրողի հարցին, թե քանի զինվոր է ուղարկվել Դոնբաս, նրանցից քանիսն են մահացել և ինչ է ասել նրանց հարազատներին, Պուտինը արձագանքեց․ - «Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են ռազմական գործողություններին, վարձու զինվորներ չեն, կամավորներ են»:

Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է միջամտել և բանակցություններ վարել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար: Պուտինը համոզված է, որ այդ ճգնաժամը կարելի է կարգավորել բացառապես քաղաքական ճանապարհով: Այդուհանդերձ, ամբող ասուլիսի ընթացքում Ռուսաստանի նախագահը չգործածեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը:

Ռուսաստանի նախագահը, ի պատասխան վրացի լրագրողի հարցին, ասաց, թե Մոսկվայում պատրաստ են ընդունել Վրաստանի այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներին:

АФК Система հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի մասին խոսելիս, ով, ի դեպ, երեկ ազատ է արձակվել տնային կալանքից՝ Պուտինն ասաց, թե նա մեղավոր չէ փողերի լվացման մեջ: Այս հայտարարությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նույն՝ Башнефт-ի գործով կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի գործի վրա:

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Արևմուտքն ուզում է «չեզոքացնել, թուլացնել» Ռուսաստանին: Նա հիշեցրեց, որ որոշ արևմտյան գործիչներ ասել են, թե արդարացի չէ, որ ողջ Սիբիրը՝ իր անհատակ հարստություններով հանդերձ պատկանում է Ռուսաստանին:

Խոսելով՝ Միխայիլ Խոդորկովսկու մասին, ում ազատ արձակելու մասին, ի դեպ, ինքը հայտարարել էր նախորդ տարեվերջյան ասուլիսում, Պուտինն ասաց, որ նրան ազատելու համար չի զղջում՝ հավելելով, որ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք Խոդորկովսկին ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG