Մատչելիության հղումներ

Թրայան Հրիսթեա. Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին


Թրայան Հրիսթեա. Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

Դեսպանի խոսքով, Եվրամիությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։

Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ նոր ծրագրեր իրականացնելու համար, այսօր հայտարարեց Հայասատնում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան։

«Այսօր Եվրամիությունը տարբեր ոլորտներում Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության շուրջ 15 համաձայնագիր ստորագրեց՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումից մինչև մարդու իրավունքների և ժողորդավարության հաստատում, ծնողազուրկ երեխաների աջակցություն, քաղաքաշինության կայուն զարգացում և այլն: Հարկ է նշել, որ այդ պայմանագրերից միայն չորսը միտված են աղքատության կրճատմանը», - հայտարարեց Թրայան Հրիսթեան։

Նրա խոսքով, Եվրամիությունը խորացնելու է հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը։ Դեսպանը ևս մեկ անգամ ընգդծեց, որ արտաքին առևտրի ոլորտում ԵՄ-ը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ գործընկերը՝ առևտրային ծավալների մոտ 27 տոկոս ցուցանիշով:

Եվրամիությունը, ըստ դեսպանի, Հայաստանում խոշորագույն ներդրող է՝ ապահովելով Հայաստանում ներդրումների ծավալի 52 տոկոսը։

«ԵՄ-ն Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Եվրամիությունը Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի ամենախոշոր դոնորն է», - ասաց դեսպանը։

Հիշեցնենք, նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև շատ ավելի ընդգրկուն մի փասատթուղթ էր ստորագրվել, որի համաձայն ԵՄ անհատույց՝ 140-170 միլիոն եվրո կտրամադրի՝ Հայաստանում արդարադատության, մասնավոր հատվածն ու հանրային կառավարման ոլորտները բարեփոխելու համար։

Թրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ այսօր ստորագրված համաձայնագրերի արդյունքների հաջողությունը տեսանելի կլինի մի քանի տարի անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG