ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դեկտեմբերի դասակարգման աղյուսակը:
Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ 436 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը:
Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականն է՝ 1725 միավորով, աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան՝ 1538 միավորով երկրորդն է, իսկ Կոլումբիան 1450 միավորով եզրափակում է եռյակը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր հորիզոնականում Պորտուգալիայի ընտրանին է, որը հայտնվել է7-րդ տեղում, դանիացիները 30-րդն են, սերբերը 38-րդը, իսկ Ալբանիայի ընտրանին՝58-րդը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականն իր լավագույն ցուցանիշը գրանցել է 2013-ի նոյեմբերին՝ ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնելով 34-րդ տեղը:
Անի Մեջլումյան