Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «չի ուզում Պուտինին շատ սադրել»


Եվրամիության ղեկավարներն այսօր Բրյուսելում քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ենթադրվում է, որ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի։

«Մենք չենք ուզում Պուտինին շատ սադրել»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը։

Գագաթնաժողովը կանդրադառնա նաև 315 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին, որի նպատակն է խթանել Եվրամիության երկրների տնտեսական աճը։ Սա Եվրամիության առաջին գագաթնաժողովն է, որի ընթացքում նախագահում է Եվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG