Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը:
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին մասնակցած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին համաձայնագիրը վավերացնելու համար:
Մարգվելաշվիլին նաև ասել է, որ համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, հիշատակվում է նաև Վրաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մի հանգամանքի՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը պահպանելու աջակցության մասին: