Մատչելիության հղումներ

Լեհաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինային զենք վաճառելու հարցը


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր ասել է, թե Լեհաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը:

Այսօր Վարշավայում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, ով երկօրյա այցով ժամանել է Լեհաստան:

Երկու նախագահների առանձնազրույցին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Կոմորովսկին ասել է. - «Ես գիտեմ, զենքի հարցում դուք շատ եք հետաքրքրված, Լեհաստանը բաց է նման բանակցությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG