Մատչելիության հղումներ

ԿԲ-ն իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 1 դոլարը 570.58 դրամով


Հայաստանի կենտրոնական բանկն այսօր իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք 570 դրամ 58 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 567 դրամ 65 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հիշեցնենք՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG