Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկևիչը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա Ադրբեջանի շահերի վրա:
«Հայաստանի՝ այդ միությանն անդամակցությունը պետք է իրականացվի միջազգային իրավունքին համապատասխան: Դա ոչ մի կերպ չպետք է ոտնահարի Ադրբեջանի շահերը», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է դիվանագետը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում միության անդամների թիվը կավելանա: