Մատչելիության հղումներ

Որոշ երթուղիների վարորդներ հրաժարվել են դուրս գալ աշխատանքի


Որոշ երթուղիների վարորդներ գործադուլի են դուրս եկել
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

Երևանյան առնվազն երեք երթուղիներում (թիվ 28, 99, 35) աշխատող վարորդները այսօր առավոտյան հրաժարվել են դուրս գալ աշխատանքի: Նրանք այս պահին հավաքվել են Հարավ-Արևմտյան թաղամասում և իրենց գործադուլը պատճառաբանում են գազի թանկացմամբ:

«Ես երեկ ութ հարյուր դրամ եմ տուն տարել, ո՞նց աշխատեմ, գազի փողը տվեք, աշխատեմ»,- ասում էր վարորդներից մեկը:

Վարորդների հետ բանակցում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, տրանսպորտի գծով քաղաքապետի օգնականները: Նրանք ասում են, որ գազի գինը իրենցից կախված չէ և փորձում են վարորդներին համոզել՝ վերսկսել աշխատանքը:

Աշխատանքի դուրս չեկած վարորդների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Քաղաքապետարանի ներկայացուցիչների և վարորդների բանակցությունները դեռ շարունակվում են:

Հիշեցնենք, վերջին օրերին գազալցակայաններում շեշտակի աճել է գազի գինը՝ 1 խմ գազի գինը ավելի քան 20 տոկոսով բարձրացել է՝ 190-ից հասնելով 230 դրամի։

Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG