Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մշակվել են փոխարժեքի կայունացման ուղղությունները


Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաև, արխիվ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաև, արխիվ

Երեքշաբթի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շտապ խորհրդակցություն է անցկացրել։

Երեկ ուշ երեկոյան ֆինանսնական ճգնաժամի հաղթահարման շուրջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շտապ խորհրդակցություն է անցկացրել։

Խորհրդակցությանը ներկա են եղել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի և Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Ակիումովը։ Թեման ֆինանսական ճգնաժամն էր։

Քննարկումից հետո Ալեքսեյ Ուլուկաևը հայտարարեց, որ Կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել է չափազանց բարդ իրավիճակը, որը ստեղծվել է փոխարժեքի ռուսական շուկայում, և որ մշակել են փոխարժեքի կայունացման ուղղությունները։

«Իրավիճակը շատ բարդ է և այստեղ շատ կարևոր է ապահովել Կենտրոնական բանկի և Կառավարության գործողությունների միասնությունը», - ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենց գործողություններն ուղղված են լինելու պահանջարկի և առաջարկի միջև ավելի մեծ հավասարակշռության ստեղծմանն՝ այդ թվում վերաֆինանսավորման շեշտադրումները ռուբլուց դոլարի վրա դնելով։

Փորձագետները, սակայն, հոռետես են. Մոսկվայում նույնիսկ խոսում են առաջիկայում վարչապետ Մեդվեդևի պաշտոնանկության հավանականության մասին և, որ նրան փոխարինելու է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Մեդվեդևի հայտնի ընդդիմախոս Ալեքսեյ Կուդրինը։

Երեկ, այսպես կոչված, «սև երեքշաբթի» օրը, ռուսական ռուբլին գրանցել էր արժեզրկման հերթական ռեկորդը. կեսօրին, օրինակ, 1 դոլարի փոխարժեքը հասել էր 82 ռուբլու, իսկ եվրոյինը ժամը 15-ին նույնիսկ 100 ռուբլու շեմն էր հատել։ Ռուբլու փոխարժեքը մի փոքր աճել էր, սակայն Ռուսաստանի փոխանակման կետերում դոլար ու եվրո չէին վաճառում, իսկ ռուբլու փոխարժեքը զգալիորեն տարբերվում էր Կենտրոնական բանկի սահմանած արժեքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG