Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Արևելյան Ուկրաինայում սպանվել է ավելի քան 4700 մարդ


ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելյան հատվածում ապրիլի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում սպանվել է ավելի քան 4707 մարդ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունն այս տվյալները հրապարակել է իր ամենամսյա ութերորդ զեկույցում՝ նշելով, որ նույն ժամանակահատվածում վիրավորների թիվը հասել է 10 հազար 322-ի։

Ըստ զեկույցի, առնվազն 1357 մարդ է զոհվել սեպտեմբերի 5-ին հայտարարված զինադադարից հետո։ Նշվում է նաև, որ հակամարտության գոտում գտնվող 5 միլիոն 200 հազար մարդու կենսակերպը վատթարացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG