Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այսօր առավոտյան Փեշավարի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 104 մարդ է զոհվել, այդ թվում՝ 84 երեխա:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ վիրավոր երեխաների թիվը մոտավորապես այնքան է, որքան զոհվածներինը:
Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի «Թալիբանը»: Զինված մարդիկ առավոտյան մտել էին դպրոց և կրակ բացել, լսվել էին նաև պայթյունի ձայներ: