Մատչելիության հղումներ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 17-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG