Ազգային ժողովի չորս խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը» այսօր բոյկոտեցին կառավարության հրավիրած արտահերթ նիստը՝ պահանջելով նոր արտահերթ նիստ հրավիրել վերջերս ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ բռնությունները դատապարտելու և լուծումներ գտնելու համար:
«Շատ բնական է, որ ժողովուրդը սպասում է, թե ինչպես կարձագանքի այս ամենաթողությանը ԱԺ-ն, և շատ բնական է, որ որևէ արտահերթ նիստ քննելուց առաջ պետք է քննարկենք այս հարցը»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ում իրենց բոյկոտի կոչերով միացան նաև մյուս խմբակցությունների ներկայացուցիչները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կարող են հայտարարության տեքստով հանդես գալ և ընդունել բռնարարքները դատապարտող փաստաթուղթ: Սահակյանը չբացառեց նոր արտահերթ նիստի հրավիրումը, սակայն 18.30-ից հետո:
Մանրամասները՝ քիչ անց:
Ռուզաննա Ստեփանյան