Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: