Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն


Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ դեկտեմբերի 11-ին ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն», - մասնավորապես, ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG