Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակ են բացել ձուկ որսացող բերքաբերցու ուղղությամբ


Ադրբեջանցի զինվորը զորավարժության ժամանակ, արխիվ
Ադրբեջանցի զինվորը զորավարժության ժամանակ, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանի՝ այսօր ժամը 8։30-ի սահմաններում Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։

Աղասի Թամրազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG