Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել էՀայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցամբ՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը, և դրա մասին է վկայում Երևանում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին որոշումը։
«Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին բարձր մակարդակով առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում փոխգործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը և Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։