Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց տաքսիների լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այդ փոփոխությունների արդյունքում կբարելավվի ոլորտի աշխատանքն ու կբարձրանա մատուցվող ծառայության որակը։ Վարչապետը նաև ընդգծեց՝ միաժամանակ կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը:
Նոր կարգը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների վրա՝ անհատ ձեռնարկատերեր, ֆիզիկական անձինք: