Մատչելիության հղումներ

Ղազախստանում ԱՄՆ քաղաքացի է տուգանվել անօրինական աշխատելու համար


Ղազախստանի դատարանը տուգանել է ԱՄՆ-ի մի քաղաքացու՝ երկրի տարածքում անօրինական աշխատելու համար: ԱՄՆ-ի քաղաքացին, ում անունը չի նշվում, Ղազախստանի հյուսիսում գտնվող Պավլոդար քաղաքի սրճարաններից մեկում երգել է:

Kazinform գործակալության փոխանցմամբ՝ Պավլոդարի վարչական քաղաքային դատարանը այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքացին հոկտեմբերին Ղազախստան է եկել տուրիստական վիզայով, ինչը նրան աշխատելու իրավունք չի տալիս: Ամերիկացին ասել է, թե աշխատանքը արգելող օրենսդրությանը տեղյակ չի եղել:

Դատարանը որոշել է նրան տուգանել 410 դոլարով: Դեռ պարզ չէ՝ արդյոք նա կարտաքսվի՞ Ղազախստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG