Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ միջուկային էներգիային և պաշտպանությանը վերաբերող համաձայնագրեր ստորագրելու։
Ռուսաստանի նախագահը Մոսկվայի ու Նյու Դելիի համագործակցությունն անվանել է «ռազմավարական, արտոնյալ գործընկերային»՝ նշելով, որ Հնդկաստանում մի քանի նոր ատոմակայանների կառուցումը և ռազմական համագործակցությունը իր այցի օրակարգի գլխավոր հարցերն են։
Հնդկաստանը ավելի վաղ հրաժարվել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իրադարձություններից հետո։